Մեր Մասին

Զարգացման ներկա փուլում անհնար է պատկերացնել հանրային որևէ ծառայության մատուցում առանց էլեկտրոնային համակարգերի։ Էլեկտրոնային համակարգերի ներդրումից չխուսափեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը։ Ճանապարհային ոստիկանության ծառայությունը վարչական իրավախախտումների բացահայտումը սկսեց արձանագրել տեխնիկական սարքերի օգնությամբ։ Հաշվի առնելով այն, որ պետական կառավարման համակարգը և հասարակությունը պետք է զուգահեռ զարգանան, սույն կայքի հեղինակների կողմից նախաձեռնվեց ստեղծել էլեկտրոնային մի հարթակ, որն հնարավորություն կտա բողոքարկել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերը։

Բողոքարկման արդյունավետությունը երաշխավորելու համար ձևավորվել է իրավաբանների մի թիմ, որը մասնագիտացված է վարչական իրավունքի ոլորտում, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն և օգնություն է տրամարդում վարորդներին` իրենց նկատմամբ կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերը վիճարկելու հարցում:

Մեր բազմամյա փորձն այս ոլորտում դրսևորվում է հաջողությամբ վիճարկված բազմաթիվ վարչական ակտերով և վարորդների խախտված իրավունքների վերականգնման բազում դեպքերով:

Մեր խորհրդատվությունն ու օգնությունը ներառում են ճանապարհային երթևեկության կանոնների, կայանատեղերի վճարների հետ կապված բոլոր վեճերը:

Մեր նպատակը

Մեր գործունեության նպատակն է բարձրացնել վարորդների իրավագիտակցությունն՝ իրենց իրավունքներն իմանալու և դրանք պաշտպանելու հարցում, որն իր հերթին աստիճանաբար կհանգեցնի անհիմն կայացվող վարչական ակտերի վերացմանը և միևնույն ժամանակ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությանն ու դրանք չխախտելուն:

Մեր գործունեության նպատակն է դյուրին դարձնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերի բողոքարկումը առանց իրավաբանական գրասենյակ այցելելու։

Մեր իրավաբանական թիմը կաջակցի Ձեզ րոպեների ընթացքում ներկայացնել վերադասության կարգով բողոքարկման բողոքներ վարչական մարմիններ, վարչական դատարան՝ հայցեր, ինչպես նա վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, իսկ դատարանում կապահովվի նաև փաստաբանական ներկայացուցչություն:

Իրավաբաններ

Գոհար Գևորգյան
Գևորգ Տումանով
Դիանա Սաքանյան
Լիլիթ Միրզոյան
Մարտուն Փանոսյան
Յուրի Շիրինյան
Նորայր Բալայան
Սաթիկ Գմոյան
Տաթևիկ Մատինյան